Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կիևում ցուցարարները նախարարության շենք են գրավել

Կիևում ցուցարարները նախարարության շենք են գրավել
24.01.2014 | 19:25

Երեկ գիշեր ցուցարարները գրավել են Անկախության հրապարակից` Մայդանից 100մ հեռավորության վրա գտնվող Ագրարային և մթերային քաղաքականության նախարարության շենքը: Շենքի գրավումը կազմակերպել են «Ընդհանուր գործ» շարժման կողմնակիցները: Նրանք մտել են ներս և դիրքավորվել ներսում:

Ցուցարարների խոսքով այն պետք է օգտագործվի այնպես, ինչպես նախկինում գրավված` Արհմիությունների և քաղաքային վարչական շենքերը:

Դիտվել է՝ 1060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ